Նորություններ
ՎերադառնալՏեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը
2018թ. օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա դիմորդների և նրանց ծնողների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության քննությունների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկներ:
2018թ. օգոստոսի 6-ից 10-ն անցկացվեցին ընդունելության քննությունները: Դիմորդները հանձնեցին 2 քննություն՝ հայոց լեզու (թելադրություն) և հայոց պատմություն (թեստ):
Ընդունելության քննություններին մասնակցեց 46 դիմորդ։ Քննությունների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ առկա վճարովի ուսուցմամբ ընդունվեց 27 դիմորդ: