Նորություններ

Վերադառնալ
28.12.2017

Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2017-2018 ուստարվա 2-րդ հոսքի դիմորդների ընդունելությունը

Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2017-2018 ուստարվա 2-րդ հոսքի դիմորդների ընդունելությունը

2017թ. դեկտեմբերի 22-ին ժամը 10:00-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով 2017-2018 ուսումնական տարվա 2-րդ հոսքի դիմորդների հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողով անդամները դիմորդներին ծանոթացրին ընդունելության ստուգումների կարգին ու պայմաններին: Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին ստուգման թերթիկներ:

2017թ. դեկտեմբերի 25-ից 27-ը անցկացվեցին ընդունելության ստուգումները: Դիմորդները անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով) և  ֆիզիկական պատրաստականություն:

Ընդունելության ստուգումներին մասնակցեցին թվով 100 դիմորդներ։ Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն  ընդունվեցին թվով 72 դիմորդներ: