Հայտնի են ընդունված դիմորդների անունները
Հայտնի են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունվածների անունները։
Եվ այսպես․ վերջնարդյունքում 102 դիմորդից 70-ին հաջողվեց համալրել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը։
Կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է նորընծա ուսանողներին՝ մաղթելով սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 1-ին կուրսի մրցույթը հաղթահարած դիմորդները մինչև 2022թ. օգոստոսի 26-ը պետք է վճարեն վարձավճարները /1-ին կիսամյակի գումարը 300.000դրամ/ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին ` նպատակ դաշտում նշելով դիմորդի անուն-ազգանունը, կուրսը /1-ին կուրս/, ապա կադրերի բաժին ներկայանան վճարման անդորրագրով և կնքեն պայմանագրերը:
Մրցույթը հաղթահարած անձինք վարձավճար չվճարելու դեպքում չեն կնքելու պայմանագիր և չեն հրամանագրվելու որպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 1-ին կուրսի սովորող:
Վարձավճարները և պայմանագրերն ստորագրած դիմորդները սեպտեմբերի 01-ին՝ ժամը 8.30-ին, ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: