Համալրվեցին Կրթահամալիրի սովորողների շարքերը
Պարապմունքներ, նոր գիտելիքներ, քննությունների դժվարին փորձություններ․ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության վճարովի ֆակուլտետի յոթանասունհինգ դիմորդից վաթսունը հստակ քայլերով, իրավաբանի անաչառությամբ համալրեց Կրթահամալիրի սովորողների շարքերը։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ- մայոր Մ․Բաբայանի գլխավորությամբ շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր արժանացան Կրթահամալիրի սովորողի պատվավոր կոչմանը և մաղթում նպատակասլացություն, արդյունավետ ուսումնական տարիներ և բանիմացություն։
Բարի գալուստ Կրթահամալիր։
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 1-ին կուրսի մրցույթը հաղթահարած անձինք մինչև 2021թ. օգոստոսի 25-ը պետք է վճարեն վարձավճարները /1-ին կիսամյակի գումարը՝ 250.000դրամ/ և կադրերի բաժնում կնքեն պայմանագրերը:
Մրցույթը հաղթահարած անձինք վարձավճար չվճարելու դեպքում չեն կնքելու պայմանագիր և չեն հրամանագրվելու որպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 1-ին կուրսի սովորող:
Վարձավճարները և պայմանագրերն ստորագրած դիմորդները սեպտեմբերի 01-ին՝ ժամը 8.30, ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: