Հայտնի են ակադեմիայի նորընծա սովորողների անունները
Հայտնի են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունված դիմորդների անունները։
Եվ այսպես․ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը հաջողությամբ հանձնած դիմորդներից 19-ը համալրեցին Ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը։ Վերջնարդյունքում՝ Կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը համալրվեց 89 սովորողով, որոնցից 70-ը՝ վճարովի ուսուցմամբ։
Կրթահամալիրի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք ուսանողներին՝ մաղթելով տոկունություն, խիզախություն և նպատակասլացություն:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա ընդունված դիմորդների ցուցակները կհրապարակվեն 2022թ. օգոստոսի 31-ին` ժամը 09.00-ին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության պետի 18․05․2012 թ․ թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առկա անվճար ուսուցման ընդունելության մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով /միավորներով/ դիմել քոլեջի ընդունելության մրցույթին մասնակցելու համար։
Ցանկացողները կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի 2022 թ․ օգոստոսի 22-24-ը՝ մինչև ժամը 12։30։