Նորություններ

Վերադառնալ
30.06.2017

«Արարատի աստղը»

«Արարատի աստղը»

2017թվականի մայիսի 9-ին Մոսկվայում կայացավ «Մեծ հաղթանակի հերոսները» համառուսաստանյան երկրորդ գրական մրցույթի ամփոփումը լավագույն էպոսական, պատմական և ռազմա-հայրենասիրական բովանդակությամբ գրական ակնարկ, պատմության, բանաստեղծության և երգ անվանակարգերում։ Մրցույթի կազմակերպիչներն էին Ռուսաստանյան ռազմա-պատմական հաստատությունը, ՌԴ Պաշտպանության նախարարության մշակույթի վարչությունը, ՌԴ կրթության և գիտության նախարարությունը, Ռուսաստանի պետական գրադարանը, ՌԴ Մշակույթի նախարարությունը և «Ոչ գաղտնի» հրատարակչական տունը:

Ուղարկված աշխատանքներից մրցույթին թույլ էին տվել մասնակցել 5341-ին: Մրցույթը ընթացել էր 3 փուլով՝ մեկ տարվա ընթացքում: Արդյունքները ամփոփվեցին Հաղթանակի օրը:

Արդյունքների համաձայն՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի ավագ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Գալինա Ալեքսանդրի Ռուսակովան իր «Արարատի աստղը» պատմվածքի համար արժանացավ Մրցույթի դափնեկրի կոչմանը և  պարգևատրվեց  հուշամեդալով: