Նորություններ
Վերադառնալ«Տեղեկատվական անվտանգության» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
ՀՀ ոստիկանություն - ԵԱՀԿ փոխհամագործակցության շրջանակներում ս. թ. մայիսի 13-ից 24-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Տեղեկատվական անվտանգության» թեմայով դասընթաց, որը վարեց ԵԱՀԿ փորձագետ, Նյու Յորքի Ալբանի պետական համալսարանի պրոֆեսոր, դատական եւ ապահովագրական տեղեկատվության պետական կենտրոնի տնօրեն Սանջեյ Գոելը:
Վերոնշյալ դասընթացին մասնակցեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ճանապարհային ոստիկանության, Ինֆորմացիոն կենտրոնի, Ինտերպոլի ԱԿԲ-ի և Կապի բաժնի թվով 17 ծառայող: Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություններ և ստացան մասնակցության հավաստագրեր: Հավաստագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Լիլիան Շալառուն, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Բադասյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը: