Նորություններ

Վերադառնալ
04.11.2015

Գիտական խմբակ

Գիտական խմբակ

Հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակ

 

2015 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից՝ հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի 2015-2016 ուստարվա առաջին նիստը:

Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոսական անձնակազմը, գիտական բաժնի գիտաշխատողները:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ Հանցակցության ինստիտուտը ըստ ՀՀ գործող քրեական օրենսգրքի և նոր քրեական օրենսգրքի նախագծի: Գիտական զեկույցներով հանդես եկան ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողներ Ռոզա Ոսկանյանը, Անի Կիրակոսյանը, Արմինե Աղասյանը, Անժելա Հարությունյանը և Խանում Ղազարյանը: Գիտական զեկույցների ներկայացման, հարց ու պատասխանների, կարծիքների փոխանակման միջոցով քննարկվեցին հանցակցության ինստիտուտի ներկայիս օրենսդրական կարգավորմանն ու դրա կատարելագործմանն առնչվող հարցերը:

 

Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտման գիտական խմբակ

 

2015 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ու քրեական դատավարության ամբիոններին կից՝ հանցագործության բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի 2015-2016 ուստարվա առաջին միջոցառումը` հանդիպում պրակտիկ աշխատակցի հետ:

Միջոցառմանը ներկա էին քրեական դատավարության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանը, ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը:

Միջոցառման շրջանակներում կայացավ գիտական խմբակի անդամները հանդիպեցին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Պ. Օրդյանի հետ: Հանդիպման ընթացքում բանախոսի կողմից ներկայացվեց գրպանահատությունների դեմ պայքարի առանձնահատկությունները, սովորողների կողմից տրվեցին հարցեր, փոխանակվեցին կարծիքներ` գրպանահատությունների կանխարգելման ու բացահայտման մարտավարական ու օրենսդրական հիմնահարցերի ու դրանց լուծման ուղիների մասին:

 

 

Պետաիրավական առարկաների գիտական խմբակ

 

2015 թվականի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2015-2016 ուստարվա առաջին նիստը:

Նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մանուկ Մուրադյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Ռուսլան Մարանդյանը, նշված ամբիոնի դասախոսական անձնակազմը, կրթահամալիրի գիտական բաժնի գիտաշխատողները:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ Անհատի իրավական կարգավի­ճա­կի հիմնա­խնդիրները ՀՀ սահմանա­դրա­կան բարե­փոխումների լույսի ներ­քո: Գիտական զեկույցով հանդես եկավ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մանուկ Մուրադյանը: Գիտական զեկույցի ներկայացմամբ և դրան հաջորդած հարց ու պատասխանների, կարծիքների փոխանակման միջոցով քննարկվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում անհատի իրավական դրության ամրագրման նոր մոտեցումները, դրանց հետագա ազդեցությունը մարդու իրավունքների պաշտպանության վիճակի և այդ ոլորտում պետության քաղաքականության վրա: