Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
2014 թվականի հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման՝ 2013-2014 ուսումնական տարվա թվով 5 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և պետական ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը: Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը, 5 շրջանավարտներից երկուսը արժանացան գերազանցության դիպլոմների:
Մագիստրատուրան գերազանցությամբ ավարտած շրջանավարտ Մուշեղ Սահակյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ստեղծված են բոլոր պայմանները հավուր պատշաճի կրթություն ստանալու համար և շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առանձնահատուկ հոգատարության և ուսումնական գործընթացն իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր