Նորություններ

Վերադառնալ
25.02.2014

ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կողմից կազմակերպված բաց առաջնություն

ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կողմից կազմակերպված բաց առաջնություն

Սույն թվականի փետրվարի 19-ից 21-ը ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի կողմից Մոսկվա քաղաքում կազմակերպվեց և անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ/ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի թիմերի բաց առաջնություն, որին մասնակցություն ունեցավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմը: Առայնությունը անցկացվեց թվով երեք մարզաձևերից`շախմատ, սեղանի թենիս, ծանրաքար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թիմի կազմում առաջնությանը մասնակցեին ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի քոլեջի մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ալբիկ Թանգամի Մինասյանը (սեղանի թենիս), ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ազատ Յուրայի Բաբախանյանը (շախմատ), ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ծառայության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Վիտալիկ Արամի Գզիրյանը (ծանրաքար):
Առաջնությանը մասնակցելու արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը ընդհանուր հաշվարկով գրավել է մրցանակային երրորդ տեղը, իսկ Վ. Գզիրյանը ծանրաքարի անհատական առաջնությունում գրավել է առաջին պատվավոր տեղը:
Մասնակիցները պարգևատրվել են պատվոգրերով:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր