Նորություններ

Վերադառնալ
19.04.2013

Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական կոնֆերանս «Հայող ցեղասպանության ճանաչման միջազգային իրա­վական հիմնահարցը» թեմայով

 Ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական կոնֆերանս  «Հայող ցեղասպանության ճանաչման միջազգային իրա­վական հիմնահարցը» թեմայով

2013 թվականի ապրիլի 19-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց միջբուհական կոնֆերանս «Հայող ցեղասպանության ճանաչման միջազգային իրա­վական հիմնահարցը» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ.Թ.Գրիգորյանը:
Կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի
Հայոց ցեղասպա­նության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը,
ՀՀ ոստի­կանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչները,  ինչպես նաև Եվրոպական կրթական տարա­ծաշրջանային ակադեմիայի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների, Կրթության միջազգային ակադեմիայի միջազգային
հարաբերութ­յուն­ների ֆակուլտետի ուսանողները:    
Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության շարունակականության մասին ելույթով հանդես եկավ պ.գ.թ., դոցենտ Կարեն Խաչատրյանը,  Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմաիրավական հիմքերի մասին ելույթով հանդես եկավ   պ.գ.թ., դոցենտ Արմեն Մարուքյանը:
Զեկույցով հանդես եկան Եվրոպական կրթական տարա­ծաշրջանային ակադեմիայի
իրավա­գիտության ֆակուլտետի բակա­լավրիատի 3-րդ կուրսի ուսա­նողուհի Անի Ասլանյանը («ՀայոցԵղեռեն-Հրեականհոլոքոստ /զուգահեռներ/»), ՀՀ ոստիկա­նութ­յան կրթահամալիրի ակադեմիայի իրավա­գիտության ֆակուլտետի բակա­լավրիա­տի 1-ին կուրս  ուսանողուհի Նվարդ Վարյանը («Անպատժելիությունը որպես ցեղասպանությունների ինքնավերարտադրման պատճառ»), ՀՀ ոստիկա­նութ­­յան կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մա­գիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բադալյանը («ՄԱԿ-ը և ցեղա­սպա­նության հիմնախնդիրը»), Եվրոպական կրթական
տարա­ծաշրջանային ակա­դեմիայի իրավա­գիտության ֆակուլտետի բակա­լավրիատի 3-րդ կուրսի ուսա­նողուհի  Շուշանիկ Ավագիմյանը («Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն»), Կրթության միջազգային ակադեմիա միջազգային հարաբե­րութ­­յուն­ների ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանող Սեդրակ Ստեփանյանը («Հայկական ավանդական կու­սակցություն­ների դիրքորո­շումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»):

շ

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր