Նորություններ

Վերադառնալ
02.10.2014

Գիտագործնական սեմինար Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայում

Գիտագործնական սեմինար Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիայում

2014 թվականի հոկտեմբերի 2-ից 4-ը, միջազգային համագործակցության շրջանակներում, Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիա մեկնեց  ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը, ինչպես նաև նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ս.Մարգարյանը:

Այցի շրջանակներում վերջիններս մասնակցեցին << ՌԴ և ՀՀ  տարածքներում հանցավորության դեմ պայքարի փորձի և իրավական համակարգերի համեմատական վերլուծություն>> թեմայով գիտագործնական սեմինարին: Սեմինարի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը, իսկ սեմինարի ընթացքում <<ՀՀ-ում կրիմինալիստիկայի զարգացումը>> թեմայով ելույթ ունեցավ ոստիկանության փոխգնդապետ Ս.Մարգարյանը:

Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Ի.Տրետյակովը ողջույնի խոսքեր հղելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանին՝ պատրաստակամություն հայտնեց ընդլայնել կրթական հաստատությունների համագործակցությունը ոստիկանության կադրերի պատրաստման գործում:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր