Նորություններ

Վերադառնալ
03.04.2015

Դասական շախմատի առաջնություն

Դասական շախմատի առաջնություն

2015 թ.-ի մարտի 23-ից ապրիլի 3-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց դասական շախմատի անհատական առաջնություն` նվիրված ՀՀ ոստիկանության կազմավորման 97 ամյակին:

Առաջնությանը մասնակցել են կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի թվով 16 սովորող: Առաջնության արդյունքում առաջին պատվավոր տեղը գրավեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման բակալավրիատի 3-րդ կուրսի 2-րդ դասակի սովորող Արթուր Հակոբի Սարգսյանը, երկրորդ տեղը` ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսի 2-րդ դասակի սովորող Յուրիկ Հովսեփի Սրապիոնյանը, երրորդ տեղը` ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման բակալավրիատի 3-րդ կուրսի 1-ին դասակի սովորող Գևորգ Հակոբի Հակոբյանը:

Առաջնության կազմակերպման և անցկացման ղեկավարումն իրականացվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ. Մինասյանի կողմից: Առաջնության մրցավարական կազմում ընդգրկված էին՝ քրեական դատավարության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Հովհաննիսյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Բաբախանյանը, մարտական, ֆիզիկական և հատուկ տակտիկական պատրաստականության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա. Մինասյանը, ընդհանուր և ոստիկանության զորքերի տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Հ. Կուծանյանը:

 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր