Նորություններ
ՎերադառնալԵԱՀԿ պատվիրակները՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
![ԵԱՀԿ պատվիրակները՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ԵԱՀԿ պատվիրակները՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում](/resources/policeacademy/img/news/big/1442923785-474.jpeg)
2015թ. սեպտեմբերի 17-ին ճանաչողական այցով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ քարտուղարության հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն, դեսպան Մարսել Պեշկոն, ԵԱՀԿ քարտուղարության քաղաքականությունների աջակցման հարցերի պատասխանատու Մարտին Շուստերը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցները: Հյուրերը հանդիպում ունեցան Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի, Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանի, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանի հետ:
Հանդիպման ավարտին ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վարյանը իր երախտագիտությունը հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մշտական աջակցության համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր