Նորություններ

Վերադառնալ
01.07.2014

Կատարված աշխատանքների հաշվետվություն

Կատարված աշխատանքների հաշվետվություն

2014 թվականի հուլիսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի թիվ 3 նիստը: Նիստին մասնակցում էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ա. Հ. Օսիկյանը: Նիստի օրակարգում դրված էր 1 հարց` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի 2014 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների քննարկում և ամփոփում:

Հաշվետու ելույթներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ. Կ. Վարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Պ. Ղազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Է. Սուքիասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Զ. Քեշիշյանը: Ընդհանուր առմամբ, 2014թվականի առաջին կիսամյակի կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար և տրվեցին համապատասխան հանձնարարականներ` եղած թերացումները վերացնելու և երկրորդ կիսամյակի աշխատանքները պլանավորելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր