Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դասախոսները և սովորողները Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրի շրջանակներում 2016 թվականի նոյեմբերի 14-ից 18-ը Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության մայոր Միսակ Մարկոսյանը, ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Սամվել Մարգարյանը, իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի սովորողներ Ալիկ Գրիգորյանը, Անժելա Հարությունյանը, Ռոզա Ոսկանյանը, 3-րդ կուրսի սովորողներ Գևորգ Գևորգյանը, Մուշեղ Բեգլարյանը, Ջուլիետա Կարապետյանը, Դիանա Շահբազյանը և Վահրամ Տիրացվյանը:
Այցի շրջանակներում կայացավ պատվիրակության հանդիպումը Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ռեկտոր Գիվի Միկանաձեի հետ, կատարվեց շրջայց ակադեմիայում, ներկայացվեցին ակադեմիայի կառուցվածքը, ստորաբաժանումների հիմնական գործառույթները, իրականացվող կրթական ծրագրերը:
Գործուղման հինգ օրերի ընթացքում կրթահամալիրի սովորողների համար անցկացվեցին դասախոսություններ և գործնական պարապմունքներ դեպքի վայրի պահպանմանն ու զննությանն առնչվող թեմաներով: Կրթահամալիրի պատվիրակությունն այցելեց նաև Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի արխիվ և Վրաստանի Հանրապետության ՆԳՆ փորձաքրեագիտական դեպարտամենտ: