Նորություններ

Վերադառնալ
01.06.2014

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակության աշխատանքային այցը ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիա

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակության աշխատանքային այցը ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիա

2014թ. հունիսի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիա: Պատվիրակության կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության կապիտան Մ.Մարկոսյանը: 

2014թ. հունիսի 2-ին պատվիրակությունը մասնակցել է ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի հիմնադրման 94-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, որպես ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի շրջանավարտ, ելույթ է ունեցել շնորհավորական խոսքով և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Ս.Գասպարյանի հրամանով <<Համագործակցության ամրապնդման համար>> մեդալով պարգևատրել ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Բ.Բ.Բուլատովին:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը: ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի <<Научный вестник>> ամսագրի խմբագրությանը տպագրության են հանձնվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսների կողմից պատրաստված գիտական հոդվածներ:

Այցի արդյունքներով կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուսումնական ձեռնարկների պատրաստման, առցանց տեսակոնֆերանսների կազմակերպման վերաբերյալ, նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները:

ՀՀ ոստիկանության կրթահամալիր