Նորություններ

Վերադառնալ
02.06.2015

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների մասնակցությունը Ա.Ս.Գրիբոյեդովի հոբելյանին նվիրված շարադրությունների մրցույթին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների մասնակցությունը Ա.Ս.Գրիբոյեդովի հոբելյանին նվիրված շարադրությունների մրցույթին

Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված «Ռուսաց լեզվի շաբաթ» միջոցառման  շրջանակներում՝ 2015 թվականի հունիսի 2-ին ք. Երևանի Անդրանիկ Մարգարյանի  անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ռուս մեծ պետական գործիչ, դիվանագետ, բանաստեղծ, դրամատուրգ, կոմպոզիտոր Ա.Ս. Գրիբոյեդովի կյանքին և գործունեությանը նվիրված գրական երեկո, որը  համընկել էր նրա ծննդյան 220-ամյակի հետ:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև Ա. Ս. Գրիբոյեդովի հոբելյանին նվիրված շարադրությունների և էսսեների հանրապետական մրցույթի հաղթողների և մասնակիցների պարգևատրում: Մրցույթը կազմակերպել էր Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության, Հայաստանում ռուսագետների ասոցիացիայի, ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների Հայկական ասոցիացիայի հետ համատեղ:

Շարադրությունների մրցույթին մասնակցել են ավագ դպրոցի աշակերտները, իսկ էսսեների մրցույթին՝ Հայաստանի ԲՈՒՀ-երի ուսանողները:

Մրցույթի հիմնական նպատակն էր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի և գրականության,  Ա. Ս. Գրիբոյեդովի արվեստի և հայ ժողովրդի պատմության մեջ ունեցած նրա ստեղծագործական դերի նկատմամբ, ինչպես նաև Գրիբոյեդովի գրական, պատմական ժառանգության ոլորտում հարստացնել սովորողների գիտելիքները, նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, զարգացնել երիտասարդների ստեղծագործական ունակությունները և բացահայտել շնորհալի ուսանողների և ավագ դպրոցականների:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ՝ Նազելի Սարգսյանը, Անի Կիրակոսյանը, Շուշան Հոդաբաշյանը, Արմինե Աղասյանը և Անժելա Հարությունյանը արժանացել են մրցույթի մասնակցի դիպլոմների և խրախուսական պարգևների: 


ՀՀ ոստիկանության կրթահամալիր