Նորություններ
ՎերադառնալՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎՈԼԳՈԳՐԱԴԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԸ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
2014 ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ, ինչպես նաև «Ոստիկանության կազմավորման տարելիցը և ոստիկանության կադրերի պատրաստման նորագույն մեթոդները» թեմայով գիտագործնական կոնֆերանսին մասնակցելու նպատակով` ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի ակադեմիայի պատվիրակությունը՝ ակադեմիայի պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալենտինա Զոտովայի գլխավորությամբ: Պատվիրակությունն այցելության ընթացքում մասնակցեց մասնագիտական տոնին նվիրված միջոցառումներին: ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հետ միասին ծաղկեպսակ դրեցին ՀՀ ոստիկանության զոհված ծառայողների հուշակոթողի մոտ:
Պատվիրակությունը ծանոթացավ կրթահամալիրի կառուցվածքին և ուսումնական գործընթացը արդյունավետ կազմակերպելու նպատակով իրականացվող աշխատանքներին: Այնուհետև պատվիրակությունը մասնակցեց ՀՀ ոստիկանության կրթահալիրում անցկացվող հանդիասավոր արարողություններին, որի ընթացքում համագործակցության ամրապնդման և զարգացման համար ՀՀ ոստիկանության պետի կողմից պատվիրակության անդամները պարգևատրվեցին կրծքանշաններով և մեդալով:
2014թ. ապրիլի 17-ին ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի Ակադեմիայի պատվիրակությունը մասնակցեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորա-դասախոսական և ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվող գիտագործնական կոնֆերանսին: Կոնֆերանսն անցավ բուռն քննարկումների և հարցադրումների ուղեկցությամբ:
Պատվիրակության անդամները մեծ գոհունակությամբ նշեցին փոխադարձ համագործակցության կարևորությունը և հույս հայտնեցին հետագա համագործակցության առավել ամրապնդման համար:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր