Նորություններ
ՎերադառնալՍտեղծագործում են մեր սովորողները
![Ստեղծագործում են մեր սովորողները Ստեղծագործում են մեր սովորողները](/resources/policeacademy/img/news/big/1429008934-7379.jpeg)
ՀՀ ոստիկանության օրվան նվիրված 2015թ. ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ստեղծագործում են մեր սովորողները» խորագրով կերպարվեստի և գեղարվեստաական լուսանկարների մրցույթ-ցուցահանդես:
Կրթահամալիրի սովորողների շուրջ 30 ստեղծագործություններ ցուցադրվեցին մրցույթում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ–լեյտենանտ Հովհաննես Վարյանը կարևորեց նախաձեռնությունը` նշելով, որ այն սովորողների գեղագիտական դաստիարակության գործում ունի կարևոր նշանակություն: Մրցույթի արդյունքներով «Կերպարվեստ» անվանակարգում հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվեց Քոլեջի 2-րդ կուրսի սովորող Երանուհի Սաֆարյանը, իսկ «Գեղարվեստական լուսանկար» անվանակարգում Ակադեմիայի 2-րդ կուրսի սովորող Շուշան Հոդաբաշյանը:
Մրցույթի բոլոր մասնակիցներին հանձնվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվոգրեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր