Նորություններ
ՎերադառնալՎերապատրաստման դասընթացներ Լեհաստանի ՆԳՆ փորձագետների կողմից
Հայաստանի Հանրապետության և Արևելյան Գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում 2015 թվականի մայիսի 12-ից - 14-ը և 25-ից- 27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում Լեհաստանի ՆԳՆ փորձագետներ՝ Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատարի գրասենյակի, ազգային ոստիկանության շտաբի մարդկային ռեսուրսների զարգացման վարչության պետի տեղակալ, տիկին Կատարժինա Սալախնա-Կոնստանցիուկի, մարդկային ռեսուրսների զարգացման վարչության ավագ փորձագետ, տիկին Բեատա Բուջեկի և մարդկային ռեսուրսների զարգացման վարչության խորհրդական, պարոն Ռոբերտ Օպոզդաի կողմից անցկացվեցին «Ռազմավարական կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներին մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Դասընթացների ընթացքում քննարկվեցին ռազմավարական կառավարման, հաղորդակցման ունակությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր