Նորություններ

Վերադառնալ
21.06.2016

Տեղի ունեցավ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

Տեղի ունեցավ մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը

         2016թ. հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:  Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը, ամփոփիչ պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկա­նության  Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը, ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա.Չարենցը, ՀՀ ոստիկանության քրեական  հետախու­զության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վ.Հովսեփյանը, կրթահամալիրի պետի տեղակալները, ակադեմիայի ղեկավարու­թյունը, ֆակուլտետների և ամբիոնների պետերը, դասախոսները: Երեք շրջանա­վարտ արժանացան գերազանցության դիպլոմի:

         Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը, ոստիկանության գնդապետ Ա.Այվազյանը, ոստիկա-նության գնդապետ Գ.Գրիգորյանը, ոստիկանության գնդապետ Ա.Հայրապետյանը: Շրջանավարտները հանդես եկան շնորհակալական խոսքով: