Նորություններ

Վերադառնալ
31.08.2015

Գիտական խորհրդի թվով 4-րդ նիստը

Գիտական խորհրդի թվով 4-րդ նիստը

2015 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2015 թվականի թիվ 4 նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակի 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի հավակնորդների թեկնածությունների հաստատման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա ուսուցման բակալավրիատի չորս նախկին սովորողներին ակադեմիայում վերականգնելու, 2014-2015 ուստարվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ուսումնական ծանրաբեռնվածության սահմանված ծավալը գերազանցելու դեպքում հավելավճար տրամադրելու և կրթահամալիրի ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցերը: Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ հատկացնել կրթահամալիրի 10 սովորողներին, միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ կրթահամալիրի նախկին սովորողներին ակադեմիայում վերականգնելու համար, հավելավճար հատկացնել կրթահամալիրի այն պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ում ուսումնական ծանրաբեռնվածությունը գերազանցում է սահմանված ծավալը, ինչպես նաև լրացումներ և փոփոխություններ կատարել կրթահամալիրի ուսումնական գործընթացը կանոնակարգող ներքին իրավական ակտերում:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր