Նորություններ

Վերադառնալ
27.05.2015

Գրքերի նվիրաբերման արարողություն

Գրքերի նվիրաբերման արարողություն

2015 թվականի մայիսի  27-ին  ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի ընթերցասրահում  տեղի  ունեցավ  գրքերի  նվիրաբերման հանդիսավոր արարողություն: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի  իրավագիտության  ֆակուլտետի  բակալավրիատի  առկա  վճարովի  ուսուցման առաջին  կուրսի  սովորող  Արտուշ Առաքելյանը իր  անձնական գրադարանից 120 գիրք նվիրեց  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  գրադարանին:

Արարողությանը  ներկա  էին ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  պետի  առաջին  տեղակալ, ոստիկանության  գնդապետ Տ. Եսայանը,  պրոֆեսորադասախոսական  կազմը, ինչպես նաև սովորողներ: Արտուշ Առաքելյանն իր խոսքում  նշեց,  որ ոստիկանության  կրթահամալիրն իր համար դարձել է հարազատ  ուսումնական  հաստատություն, և  իր  անձնական  գրադարանից  գրքեր նվիրաբերելով`  նա  ցանկանում  է  իր երախտագիտությունը հայտնել  տրվող որակյալ  կրթության  և  ցուցաբերած հոգատարության  համար: Ավարտական խոսքով  հանդես  եկավ  ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  պետի  առաջին  տեղակալ, ոստիկանության  գնդապետ  Տ. Եսայանը` նշելով, որ կրթահամալիրի  սովորողի կողմից  գրքերի նվիրաբերումը  արժանի է խրախուսման և Արտուշ Առաքելյանին պարգևատրեց  կրթահամալիրի  շնորհակալագրով:


ՀՀ ոստիկանության կրթահամալիր