Նորություններ
ՎերադառնալԿլոր սեղան-քննարկում «Երեխաների քրեաիրավական պաշտպանության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:
2014 թվականի հունիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «Երեխաների քրեաիրավական պաշտպանության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը: Ողջունելով մասնակիցներին ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը նշեց, որ երեխաների պաշտպանության միջազգային օրը չէ, որ պետք է առիթ դառնա երեխաների իրավունքների մասին խոսելու համար: Երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները պետք է մշտապես գտնվեն պետության և հասարակության ուշադրության կենտրոնում, քանի որ երեխաները, հանդիսանալով առավել խոցելի խումբ, կարիք ունեն իրավական պաշտպանության լրացուցիչ երաշխիքների:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին <<Կանանց աջակցման կենտրոն>>, <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> հասարակական կազմակերպությանների, ՀՀ արդարադատության ակադեմիայի, ՀՀ ոստիկանության քննչական, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ՀՀ ոստիկանության շտաբի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական և ղեկավար կազմի ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետների և մագիստրատուրայի ուսանողները:
Բռնության ազդեցությունը երեխաների վրա թեմայով ելույթով հանդես եկավ <<Կանանց աջակցման կենտրոն>> ՀԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը, սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության միջազգային կարգավորումը թեմայով ելույթ ունեցավ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը, երեխաների նկատմամբ սեռական բռնությունը թեմայով ելույթ ունեցավ <<Կանանց ռեսուրսային կենտրոն>> ՀԿ-ի ներկայացուցիչ Սիրանուշ Դավթյանը, երեխային հանցագործության կատարման մեջ ներգրավելը թեմայով ելույթ ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի ուսանող Բարսեղ Միրզոյանը:
Ամփոփելով կլոր սեղան-քննարկման արդյունքերը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հ.Կ.Վարյանը շնորհակալություն հայտնեց մասնակցության և արժեքավոր ելույթների համար, համոզմունք հայտնեց, որ համատեղ աշխատանքի արդյունքները իրենց նպաստը կբերեն Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության գործում: Վերջում մասնակիցներին հանձնեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի շնորհակալագրերը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր