Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրը ընդլայնում է միջազգային համագործակցությունը
2014թ. սեպտեմբերի 16-ից 18-ը Երևանում էր Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պետ Նուքրի Գելաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Ակադեմիայի պետի տեղակալ Զաալ Կապանաձեն, Ակադեմիայի ադմինիստրացիայի պետ Գիորգի Ռեվիան և Ակադեմիայի զարգացման և միջազգային համագործակցության բաժնի պետ Միխեիլ Գելաշվիլին:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը և Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի պետ Նուքրի Գելաշվիլին ստորագրեցին ոստիկանական կրթության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը հետևեց Կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեց Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի գործունեությունը, առաջարկվող բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերը, վերապատրաստման հիմնական ուղղությունները: Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի հետ: Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանի հրամանով պարգևատրվեցին մեդալներով:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր