Նորություններ

Վերադառնալ
05.09.2014

Միջազգային փորձագետի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Միջազգային փորձագետի այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2014թ. օգոստոսի 18-ից սեպտեմբերի 5-ը Երևանում էր մարտական և ֆիզիկական պատրաստականության գնահատման գծով միջազգային փորձագետ, Շվեդիայի ոստիկանության ծառայության ավագ տեսուչ Ուլֆ Ջոնսոնը: Միջազգային փորձագետի այցի նպատակն էր ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներում մարտական և ֆիզիկական պատրաստականության ոլորտում ուսումնասիրություններ կատարելը` առկա խնդիրները բացահայտելու և այդ ուղղությամբ համապատասխան առաջարկներ ներկայացնելը:

Այցի շրջանակներում պարոն Ջոնսոնը ծանոթացավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մարզակառույցներին և հիմնական հնարավորություններին,  Կրթահամալիրում մարտական և ֆիզիկական պատրաստականության աշխատանքների կազմակերպման իրավական հիմքերին, ինչպես նաև գործող կրթական ծրագրերին: Փորձագետը այցելեց նաև  «Դինամո» ՄՀԿ և ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժին` ոստիկանության ծառայողների մարտական պատրաստականության շրջանակներում կրակային պատրաստականության իրավական դաշտը, կրակային պատրաստականության նորմացույցեր ուսումնասիրելու, հրաձգարանին ծանոթանալու նպատակով: Ոլորտային ուսումնասիրությունները շարունակվեցին նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի և ՀՀ ոստիկանության պետկան պահպանության գլխավոր վարչություններում:

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիր