Նորություններ

Վերադառնալ
02.12.2016

Դատախաղ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Դատախաղ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

2016 թվականի դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կողմից կազմակերպվեց դատախաղ «Սպանության քրեաիրավական գնահատականը» թեմայով:   

Դատախաղի մասնակիցները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից՝ հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի սովորողներն էին:

Տեսաֆիլմ դիտելուց հետո գիտական խմբակի անդամները պատահականության սկզբունքով բաժանվեցին երեք խմբի՝ դատախազներ, պաշտպաններ և դատավորներ, և նախնական քննարկումից հետո կողմերից յուրաքանչյուրը արտահայտեց իր իրավական դիրքորոշումը ներկայացված դեպքի վերաբերյալ: Դատավորի կարգավիճակում հանդես եկող սովորողները դատախաղի ավարտին հրապարակեցին դատավճիռը, որով ներկայացրեցին սեփական իրավական դիրքորոշումը:

Գիտական խմբակի նիստի ավարտին կազմակերպվեց քննարկում նկարագրված դեպքի իրավական գնահատականի, ինչպես նաև դատախաղի մասնակիցների թույլ տված բացթողումների, նրանց ելույթների ուժեղ և թույլ կողմերի մասին: