Նորություններ
Վերադառնալ«Կիբերհանցավորության դեմ պայքարի նոր մեթոդների ուսումնասիրումը» թեմայով դասընթաց լեհ փորձագետների կողմից
Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության ծրագրի շրջանակներում 2016թ. նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, դասընթաց անցկացնելու նպատակով, կրկին հյուրընկալվեցին լեհ փորձագետները: Դասընթացի թեման էր «Կիբերհանցավորության դեմ պայքարի նոր մեթոդների ուսումնասիրումը» :
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին, տեղակալ ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ով ըդգծեց եվրոպական երկրների հետ ոստիկանական սերտ փոխհամագործակցության կարևորությունն ու հույս հայտնեց, որ ձեռք բերված գիտելիքները արդյունավետ կլինեն ամենօրյա աշխատանքում:
Ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Նորայր Աբգարյանը ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար:
Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցության զարգացմանը հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: