Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրում իրականացվում է ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց
Մեկնարկել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը: Սեպտեմբերի 16-ից 20-ը ներառյալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական խումբը (տեղական և միջազգային անկախ փորձագետների կազմում) 10 չափանիշներով գնահատում կիրականացնի Կրթահամալիրում:
Այցի շրջանակներում փորձագետները հանդիպումներ կունենան Կրթահամալիրի պետի, պետի տեղակալների, խորհդի ներկայացուցիչների, ֆակուլտետների պետերի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, վարչությունների և բաժինների պետերի, քոլեջի ղեկավարության, որակի ապահովման բաժանմունքի մասնագետների, ամբիոնների պետերի, պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ։ Խումբը կայցելի Կրթահամալիրի ստորաբաժանումներ, կիրականացնի փաստաթղթերի ուսումնասիրություն և ռեսուրսների դիտարկում:
Հավատարմագրման հիմնական նպատակն է ուսումնական հաստատություններին, ուսանողներին, նրանց ծնողներին, գործատուներին և շահագրգիռ հասարակությանը հավաստել , որ մասնագիտական կրթության որակը ճանաչելի է պետության կողմից: Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի բարձրացման և հասարակության վստահության ձևավորմանը: