Նորություններ
ՎերադառնալԿայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի 4-րդ ամենամյա սպարտակիադան
Սույն թվականի մայիսի 10-ից 12-ը ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայում անցկացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ (ոստիկանության) բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի 4-րդ ամենամյա սպարտակիադան։
Սեղանի թենիս, շախմատ և ծանրաքար մարզաձևերում մրցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Ակադեմիայի, Մոգիլյովի ինստիտուտի, ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիայի, Ղրղզստանի և Տաջիկստանի հանրապետությունների ՆԳՆ ակադեմիաների թիմերը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Սարգսյանը շախմատի մրցույթում գրավեց երկրորդ մրցանակային տեղը։ Իսկ առաջին և երրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Բելառուսի Հանրապետության ՆԳՆ և ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիաների ներկայացուցիչները։
Սեղանի թենիս մարզաձևում առաջին մրցանակային տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայի, երկրորդը՝ Բելառուսի Հանրապետության ՆԳՆ Մոգիլյովի ինստիտուտի, իսկ երրորդը` Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի ներկայացուցիչները։
Ծանրաքար մարզաձևում առաջին տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ Կառավարման, երկրորդը՝ Բելառուսի Հանրապետության ՆԳՆ, երրորդը` Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիաների ներկայացուցիչները։
Ընդհանուր թիմային հաշվարկներով 1-ին տեղը զբաղեցրեց ՌԴ ՆԳՆ Կառավարման ակադեմիան, իսկ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։