Նորություններ

Վերադառնալ
27.04.2017

Այց Հայաստանի օգնության ֆոնդ

Այց Հայաստանի օգնության ֆոնդ

Սույն թվականի ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի կողմից «Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումների պրոֆիլակտիկա» առարկայի պարապմունքների անցկացման շրջանակում կազմակերպվել է սովորողների այցը Հայաստանի օգնության ֆոնդի /ՀՕՖ/ երեխաների աջակցության կենտրոն՝ գործնական պարապմունքներից մեկը տեղում անցկացնելու նպատակով:

Այցի ընթացքում քոլեջի երկրորդ կուրսի սովորողները ծանոթացան կենտրոնի ստեղծման պատմությանը, երեխաների կենսապայմաններին և նրանց խնամքին, վերջիններիս հետ հոգեբանների և մանկավարժների կողմից տարվող աշխատանքներին, ինչպես ուսումնական, այնպես էլ արտակենտրոնային ծրագրերին:

Սովորողներին պարզաբանվեցին այն հանգամանքները, որոնք պատճառ են դառնում անչափահասների կենտրոնում հայտնվելուն: Նրանք ընտանիք չունեցող, լքված, անապաստան մնացած, մուրացկանությամբ զբաղվող կամ բռնության ենթարկված երեխաներ են, որոնց մոտ ի հայտ են եկել վարքագծի շեղումներ: Սովորողների ուշադրությունը բևեռվեց այն հանգամանքի վրա, որ կենտրոնն ապաստան է տալիս մանկահասակներից մինչև չափահասության տարիքի չհասած երեխաների, որոնց տրամադրվում են տարբեր ծառայություններ՝ ոստիկանության 24-ժամյա իրավական և շտապ արձագանքման ծառայություն, բուժօգնություն, հոգեբանական աջակցություն, հակասթրեսային թերապիա, «թեժ գիծ» ծառայությանը կապվելու հնարավորություն և այլն: Սովորողները ականատես եղան ոստիկանության աշխատակիցների՝ տվյալ գործընթացում ունեցած առանցքային դերակատարմանը:

Գործնական շփումն իրականացավ կենտրոնի հետ շուրջօրյա ծառայություն անցկացնող ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության երրորդ վարչության անչափահասների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի ծառայողների շնորհիվ: Աշխատակիցները ներկայացրին տվյալ կենտրոնում անչափահասների ընդունման և հանձնման կանոնակարգը:

Հանդիպումն անցավ ջերմ, անկաշկանդ մթնոլորտում: Քոլեջի սովորողները և անչափահասները միասին խաղեր խաղացին, զրույցներ ունեցան, ինչը նպաստավոր էր երկու կողմերի համար:

Հարկ է նշել, որ ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի կողմից վերը նշված  առարկայի պարապմունքները  նման կերպ կազմակերպելը և տվյալ կենտրոն այցելելը առաջինը չէր. այն տարիներ շարունակ կրել է պարբերական բնույթ և դարձել ավանդական: Նման պարապմունքները ավելի հստակ պատկերացում են տալիս ոստիկանության՝ անչափահասների գործերով տեսչության աշխատակիցների գործունեության և պարտականությունների մասին: