Վերադառնալ
14.07.2020

Այց Կրթահամալիր

Այց Կրթահամալիր

Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով որպես ռազմավարական ուղղություն է ընտրվել ոստիկանության վերափոխման և հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը։ Նշված նպատակն իրագործելու առաջնային քայլերից մեկը ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումն է։

Ինչպես և սպասվում էր՝ նոր կազմավորվող պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու ցանկություն հայտնողների թիվը մեծ է։ Բազմաթիվ երիտասարդներ Հայաստանի տարբեր անկյուններից որոշել են միանալ և իրենց ավանդը ներդնել՝ հանուն ապահով Հայրենիքի։

Ծրագրի իրագործման շրջանակներում հուլիսի 13-ին ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը և ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիր։
Հյուրերը ծանոթացան նոր ստեղծվելիք պարեկային ծառայությունում աշխատել ցանկացող քաղաքացիների դիմումներ հանձնելու գործընթացին, նաև հարցեր ուղղեցին դիմորդներին ու մաղթեցին հաջողություև։
Ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի և պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին կրթահամալիրի տարածքում, եղան մարզասրահներում, հրաձգարանում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը, ուսուցման պայմաններին։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի համար դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 7-ը։