Նորություններ

Վերադառնալ
05.04.2018

Եվրոպայի խորհրդի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Եվրոպայի խորհրդի պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2018թ. ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը  հյուրընկալեց Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուին, Եվրոպայի Խորհրդի  կարողությունների զարգացման և համագործակցության ծրագրերի բաժնի խորհրդատու Սառա Հաափալայնենին:

Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, որից հետո տեղի ունեցավ քննարկում ընտանեկան բռնության թեմայով:

Քննարկմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը:

Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները ներկայացրին նշված բնագավառում իրենց կողմից իրականացրած աշխատանքները և փորձը: Այնուհետև, կրթահամալիրի պետը հյուրերին  ներկայացրեց ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ անցկացված միջոցառումները և ուսումնական ծրագրերը:

Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները ցանկություն հայտնեցին աջակցելու նշված ոլորտին  վերաբերող դասընթացների արդիականացմանը և զարգացմանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը նվերներ հանձնեց հյուրերին և, կարևորելով Եվրոպայի Խորհրդի ունեցած ներդրումը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների գործում, հայտնեց իր գոհունակությունը քննարկված ծրագրերի իրականացմանը և շարունակական համագործակցությանն աջակցելու համար: