Նորություններ

Վերադառնալ
15.03.2016

Կանադայի Օնտարիո նահանգի Համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարարության պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

Կանադայի Օնտարիո նահանգի Համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարարության պատվիրակության այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր

2016թ. մարտի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էր Կանադայի Օնտարիո նահանգի Համայնքային անվտանգության և ուղղիչ ծառայությունների նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ հայազգի Մեթյու Թորիգյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև փոխնախարարի օգնական Սթիվեն Բեքեթը և փոխնախարարի հատուկ խորհրդական Ռայան Թեշները: Այցի նպատակն էր ծանոթանալ կրթահամալիրի աշխատանքներին` հետագա համագործակցության եզրեր գտնելու նպատակով:

Պատվիրակները շրջեցին կրթահամալիրի տարածքում, ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունների ընթացքում զոհված ոստիկանների հուշակոթողին, եղան հրաձգարանում, որտեղ հնարավորություն ունեցան կրակելու «Մակարով» տեսակի ատրճանակից: Այնուհետև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի թանգարան, որտեղ ծանոթացան Հայաստանում ոստիկանության երկարամյա պատմության մասին վկայող նմուշներին:

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ հանդիպման ընթացքում պատվիրակներին տրամադրվեց մանրամասն տեղեկատվություն կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրերի, ինչպես նաև գործող ոստիկանների վերապատրաստման դասընթացների վերաբերյալ: Քննարկվեցին նաև Օնտարիո նահանգի ոստիկանական քոլեջի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

Մեթյու Թորիգյան

Մեթյու Թորիգյան

Մեթյու Թորիգյան

Մեթյու Թորիգյան

Մեթյու Թորիգյան