ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարում է միասնական ընդունելություն-մրցույթ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով
- Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Քրեական ոստիկան» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության սպայական կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության ստորաբաժանումներում քրեական ոստիկանի պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և բոլոր մարզերը: Ուսուցման տևողությունը 5 ամիս է:
- Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Քրեական ոստիկան» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի հիման վրա մշակված լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում, ծառայության վայրերը` Երևան քաղաքը և բոլոր մարզերը: Ուսուցման տևողությունը 2 ամիս է:
- Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 75.000 ՀՀ դրամ (հաշվարկային):
- Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ոստիկանության ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:
- Ընդունելության համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի):
- Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները, բացառությամբ.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ՆԳՆ կրթահամալիրում սովորողների, ինչպես նաև ՆԳՆ կրթահամալիրում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
2) 40 տարեկանը լրացած իգական և 50 տարեկանը լրացած արական սեռի ոստիկանության ծառայողների:
7.Դիմորդի (ոստիկանության ծառայողի) տարիքը հաշվարկվում է 2024 թվականի ապրիլի 19-ի դրությամբ:
8.Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 700 տեղ, որից՝
1) 236 տեղը քրեական ոստիկանության գլխավոր վարչության համար (189 տեղը արական սեռի, իսկ 47 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
2) 148 տեղը Երևան քաղաքի վարչության համար (118 տեղը արական սեռի, իսկ 30 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
3) 37 տեղը Շիրակի մարզի համար (30 տեղը արական սեռի, իսկ 7 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
4) 43 տեղը Լոռու մարզի համար (34 տեղը արական սեռի, իսկ 9 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
5) 25 տեղը Տավուշի մարզի համար (20 տեղը արական սեռի, իսկ 5 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
6) 32 տեղը Գեղարքունիքի մարզի համար (25 տեղը արական սեռի, իսկ 7 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
7) 43 տեղը Կոտայքի մարզի համար (34 տեղը արական սեռի, իսկ 9 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
8) 25 տեղը Արագածոտնի մարզի համար (20 տեղը արական սեռի, իսկ 5 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
9) 15 տեղը Վայոց ձորի մարզի համար (12 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
10) 32 տեղը Սյունիքի մարզի համար (26 տեղը արական սեռի, իսկ 6 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
11) 32 տեղը Արարատի մարզի համար (26 տեղը արական սեռի, իսկ 6 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
12) 32 տեղը Արմավիրի մարզի համար (26 տեղը արական սեռի, իսկ 6 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար):
9.Դիմորդները և ոստիկանության ծառայողները առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:
10. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով.
2) դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում).
3) բարձրագույն կրթության դիպլոմ՝ պատճենով.
4) 4 լուսանկար (4x6 չափսի).
5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար).
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը.
7) տեղեկանք բնակության վայրից.
8) տեղեկանք հաշվառման վայրերից.
9) իրազեկման թերթիկ` հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չտրամադրելու կամ այդ թույլտվությունը դադարեցնելու իրավական հետևանքների, ինչպես նաև ուսումնառությունը սկսելուց հետո մեկ ամսվա ընթացքում թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ լիցենզավորված բժշկական կազմակերպությունում ստուգում (ափիոնային շարք, կաննաբինոիդներ և մեթամֆետամին) անցնելու պարտականության և այդ ստուգման դրական արդյունքի իրավական հետևանքների վերաբերյալ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում):
11. Դիմորդը դիմումի մեջ նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի (կամ Երևան քաղաքի) համար է մասնակցում մրցույթին առաջին հայտով, և որ մարզի (կամ Երևան քաղաքի) համար է մասնակցում մրցույթին երկրորդ հայտով: Դիմորդի կողմից դիմումի մեջ նշված հայտերի հետագա փոփոխություն չի թույլատրվում: Եթե մրցույթի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո առանձին մարզերի համար մնան թափուր տեղեր, ապա այդ տեղերը կհամալրեն այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր հարցազրույցի արդյունքներով ստացել են դրական որոշում, չեն անցել իրենց հայտերում նշված մարզերի (կամ Երևան քաղաքի) տեղերի մրցույթով, սակայն սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն են հայտնել համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):
12. Ոստիկանության ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը և ծառայողի կողմից ստորագրված իրազեկման թերթիկը` հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չտրամադրելու կամ այդ թույլտվությունը դադարեցնելու իրավական հետևանքների, ինչպես նաև ուսումնառությունը սկսելուց հետո մեկ ամսվա ընթացքում թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ լիցենզավորված բժշկական կազմակերպությունում ստուգում (ափիոնային շարք, կաննաբինոիդներ և մեթամֆետամին) անցնելու պարտականության և այդ ստուգման դրական արդյունքի իրավական հետևանքների վերաբերյալ: Ծառայողը զեկուցագրում նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի (կամ Երևան քաղաքի) համար է մասնակցում մրցույթին առաջին հայտով, և որ մարզի (կամ Երևան քաղաքի) համար է մասնակցում մրցույթին երկրորդ հայտով: Ծառայողի կողմից զեկուցագրի մեջ նշված հայտերի հետագա փոփոխություն չի թույլատրվում:
13. Դասընթացները սկսելուց հետո սովորողների նկատմամբ իրականացվում է «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հույժ գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն տրամադրելու գործընթաց: Եթե մինչև հույժ գաղտնի տեղեկություններ պարունակող դասընթացների մեկնարկը (ըստ ուսումնական պլանի և դասացուցակի) սովորողին չի տրամադրվում համապատասխան թույլտվություն կամ տրամադրված թույլտվությունը օրենքով նախատեսված կարգով դադարեցվում է մինչև ուսումնառության ավարտը, ապա սովորողն ազատվում է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից (ոստիկանության ծառայողի վերապատրաստումը դադարեցվում է): Ուսումնառությունը սկսելուց հետո մեկ ամսվա ընթացքում սովորողները լիցենզավորված բժշկական կազմակերպությունում անցնում են թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգում (ափիոնային շարք, կաննաբինոիդներ և մեթամֆետամին), և այդ ստուգման դրական արդյունքի դեպքում ազատվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից (ոստիկանության ծառայողների վերապատրաստումը դադարեցվում է):
14. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծված` ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
15. Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
16. Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, ընդունելության ստուգումների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 դրամ (ընդհանուր՝ 3000 դրամ)՝ նպատակը դաշտում նշելով (ընդունելության ստուգումների վճար): Վճարման անդորագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:
17. Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:
18. Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը.
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:
19. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ոստիկանության ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
20. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ոստիկանության ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
21. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
22. Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
23. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
24. Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ոստիկանության ծառայողները) անցնում են հարցազրույց:
25. Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովն ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ոստիկանության ծառայողների) անձնական որակները և արժանիքները, բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։
26. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ոստիկանության ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:
27. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը՝ ըստ դիմումում (զեկուցագրում) նշված երկու հայտերի հերթականության:
28. Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ոստիկանության ծառայողներին)՝
1) ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,
2) ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:
29. Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
30. Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
31. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
32. Ուսումնառության համար ընդունված անձը (դիմորդը և ոստիկանության ծառայողը) չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
33. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ ՀՀ ներքին գործերի նախարարի կամ ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի կամ կրթահամալիրի պետի հրամանով (կախված ունեցած կոչումից):
34. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողները ՀՀ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
35. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2024 թվականի թվականի հունվարի 3-ից մինչև 26-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
36. Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2024 թվականի թվականի հունվարի 3-ից մինչև 26-ը ներառյալ։
37. Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2024 թվականի մարտի 11-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ:
38. Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով`
1) ՀՀ ՆԳՆ կրթահամալիր՝ հեռ. +37410778033,
2) ՀՀ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ հեռ. +37411584971: