Դասախոսություն Օրյոլի իրավաբանական ինստիտուտի սովորողների համար
Համագործակցությունը շարունակվում է․ ՀՀ ոստիկանության ՈւՄ միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի նախաձեռնությամբ այս անգամ ՌԴ ՆԳՆ Օրյոլի իրավաբանական ինստիտուտի 3-րդ կուրսի սովորողների համար դասախոսություն էր պատրաստել Ակադեմիայի ՕՀԳ և քրեաբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա․Սահակյանը ՝ «Ընտանեկան բռնությունը որպես սոցիալական խնդիր» թեմայով։
Հանդիպման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Ակադեմիայի պետի տեղակալ, ի․գ․թ դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա․Հովհաննիսյանը։ Նա, կարևորելով ընտրված թեմայի արդիականությունը, նշեց, որ այս արատավոր խնդրի շուրջ անվերջ պայքարել է պետք, որից հետո խոսքը փոխանցեց Օրյոլի իրավաբանական ինստիտուտի պետի տեղակալ, ի․գ․թ․ դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա․Բուլիժկինին, որը ևս կարևորեց դասախոսության թեման և ավելացրեց, որ շատ կարևոր է իրավապահ համակարգի ճիշտ և համակարգված աշխատանքն արատավոր երևույթի դեմ պայքարելու համար։
Դասախոսության ավարտին մասնակիցները բանախոսին ուղղեցին թեմային առնչվող հարցեր, եղան քննարկումներ ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ։