Վերադառնալ
01.06.2021

Բարի՛ երթ մեր նորընծա դոցենտներին

Բարի՛ երթ մեր նորընծա դոցենտներին

    Դոցենտի գիտական կոչում շնորհվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Արտակ Մնացականյանին և ՀՀ ոստիկանության կրթհամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանին:

Կրթահամալիրի 08.04.2021թ. թիվ 5-րդ նիստի  գիտական կոչում շնորհելու մասին որոշումը հաստատվեց ՀՀ ԲՈԿ նախագահի 27.05.2021թ. N 11Ա/Կ հրամանով:

Շնորհավորում ենք մեր նորընծա դոցենտներին՝ մաղթելով գիտական և մասնագիտական վերելքներ: