Վերադառնալ
08.06.2023
Քրեական իրավունքի և քրեաբանության և ՕՀԳ և քրեագիտության ամբիոններին կից գիտական խմբակների համատեղ նիստ
Հունիսի 2-ին անցկացվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության և ՕՀԳ և քրեագիտության ամբիոնների գիտական խմբակի 2022-2023 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի համատեղ նիստը: Այսօրվա նիստի թեման էր՝ «Համակարգչային հափշտակությունների քրեաիրավական բնութագիրը և բացահայտման առանձնահատկությունները»։
Նիստին հրավիրված էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության մայոր Հայկ Մկրտչյանը։ Նա ներկայացրեց ՀՀ-ում կիբերհանցագործությունների դրսևորումները, այդ թվում՝ համակարգչային հափշտակությունների, դրանց տարածվածությունն ու զարգացման միտումները, բացահայտման առանձնահատկությունները։
Վերջում Հ․ Մկրտչյանը պատասխանեց բոլորի հարցերին։