Վերադառնալ
05.09.2023

Անգլերենի դասընթացի մասնակիցներն ստացան իրենց հավաստագրերը

Անգլերենի դասընթացի մասնակիցներն ստացան իրենց հավաստագրերը

       Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության և Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ծառայողների համար նախատեսված անգլերենի դասընթացն ավարտելու կապակցությամբ հավաստագրերի հանձնման արարողությունը։ Այդ առիթով ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում ՄԹ Ռազմական կցորդի տեղակալ, Էսկադրիլիայի հրամանատար Ջոան Ռոն, ՀՀ-ում Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Մարիամ Արզումանյանը և ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով պատասխանատու Անդրանիկ Իսրայելյանը։

       Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը։ Նա, կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունները և անգլերենի իմացությունը ժամանակակից աշխարհում, շնորհակալություն հայտնեց Բրիտականական խորհրդին և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությանը։

       Ջոան Ռոն, շնորհավորելով դասընթացի շրջանավարտներին, հույս հայտնեց, որ անգլերենի իմացությունը ևս մեկ խթան կդառնա մասնագիտական գործունեության կատարելագործման համար։