ԵՄ պատվիրակությունը ՆԳՆ կրթահամալիրում
ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել ԵՄ «Իրավապահ համակարգի և անվտանգության աջակցման բարեփոխումներ» ծրագրի աջակից Թոմաս Բիքմանասը, միջազգային փորձագետ Արթուրաս Քեմեզիսը և ազգային փորձագետ Արևիկ Սիմոնյանը։
Հյուրերին դիմավորեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանի գլխավորությամբ։
Մ․ Մուրադյանը, ողջունելով հյուրերին, հատկապես կարևորեց համագործակցությունը միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա կրթական հաստատությունների հետ։ Նա նաև նշեց, որ լայնածավալ բարեփոխումներ են ընթանում ՆԳՆ-ում, որի շրջանակներում ժամանակահունչ ուսումնական ծրագրեր իրագործելու ջանքեր են գործադրվում։ Շեշտադրվեց նաև քրեական ոստիկանության ստեղծմանն ուղղված ուսումնական ծրագրերի ներդնումը՝ կարևորելով ծառայողների հոգեբանական և հասարակության հետ հաղորդակցման պատրաստվածությունը։
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և շեշտադրեցին այն ուղղվածությունները, որի շրջանակներում իրականացնելու են բարեփոխման ծրագրերը՝ ՆԳՆ, ոստիկանություն, միգրացիոն ծառայություն և սահմանային անվտանգություն։
Հանդիպման ավարտին հյուրերը ծանոթացան նաև Կրթահամալիրի առանձնահատկություններին, կառուցվածքին և գործառույթներին։