Վերադառնալ
18.05.2021

Ճանաչողական էքսկուրսիա

Ճանաչողական  էքսկուրսիա

    Սույն թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի կազմակերպած բազմաբովանդակ և հետաքրքիր հերթական միջոցառումը զուգադիպեց ուսանողության ու երիտասարդության օրվան, որն էլ դարձավ յուրօրինակ ուխտագնացություն դեպի  Հայաստան աշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկի՝ Դիլիջանի հոգևոր-մշակութային կենտրոնները՝ Գոշավանք, Հաղարծին, իսկ վերջում՝ Սևանի թերակղզի: Ինչ խոսք, հայրենասիրությունն սկսվում է հայրենաճանաչողությունից:

Այդ օրը Կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի 25 սովորող հնարավորություն ունեցավ Գոշավանքում առնչվելու այն ամենին, ինչ հիշեցնում էր մեծ օրենսդիր Մխիթար Գոշին: Հարգանքի տուրք մատուցեցին Մխիթար Գոշի դամբարանին, լսեցին վանքի հոգևոր հովվի սրտառուչ խոսքը և ստացան նրա օրհնությունը: Սովորողներին հատկապես շատ դուր եկավ Հաղարծինի շքեղաշուք տեսքը, նրա անզուգական դիրքը, բնությունը՝ իր զմրուխտյա հանդերձով:   Բնության գրկում լուսանկարվեցին, հանգստացան, իսկ ուշ երեկոյան վառ տպավորություններով վերադարձան Երևան:

Տարիներ հետո նրանք կավարտեն բուհը, ճակատագիրը նրանց կցրի տարբեր կողմեր, բայց այդ օրվա տպավորությունները միշտ կմնան նրանց հուշերում: