Վերադառնալ
25.11.2020

Եվս երկու նոր աշխատություն

Եվս երկու նոր աշխատություն

      Լույս է տեսել քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանի հեղինակային «ՀՀ-ում անչափահասների խմբային հանցավորություն» վերտառությամբ մենագրությունը և «Կրիմինալոգիական հասկացություններ (եզրույթներ)» վերտառությամբ ուսումնատեղեկատվական ձեռնարկը:

«ՀՀ-ում անչափահասների խմբային հանցավորություն» մենագրությունն առաջին համալիր և ամբողջական  ուսումնասիրությունն է, որում քննարկվում է հանցավորության հակազդման ամենասուր հիմնախնդիրներից՝ անչափահասների հանցավորության առանձնահատկություններից մեկը՝ նրանց խմբային հանցավոր գործունեությունը:

Աշխատությունում ուսումնասիրվում և քննարկվում է անչափահասների խմբային հանցավորության հասկացությունը, առանձնահատկությունները, վիճակը, շարժընթացը, կառուցվածքը, զարգացման միտումները, անչափահասների հանցավոր խմբերի տիպերը, խմբի կազմում հանցանք կատարած անչափահասի բնութագրիչ առանձնահատկությունները, անչափահասների խմբային հանցավորության պատճառներն ու պայմանները, կանխարգելման հնարավորություններն ու միջոցները:

«Կրիմինալոգիական հասկացություններ (եզրույթներ)» ձեռնարկը նախատեսված է «Կրիմինալոգիա»  դասընթացի դասավանդման համար:

         Ձեռնարկը կարող է օգտակար լինել «Կրիմինալոգիա» առարկան դասավանդողների, ուսանողների, դատական և իրավապահ մարմինների աշխատողների, փաստաբանների, կրիմինալոգիայի խնդիրներով զբաղվող գիտաշխատողների, ինչպես նաև հանցավորության կանխարգելման  հարցերով հետաքրքրվող անձանց համար: