Գիտական խմբակների նիստերն անցկացվելու են հեռավար ձևաչափով
Ինչպես գիտենք, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում գործում է հինգ գիտական խմբակ, որոնք, հաստատված պլանի համաձայն, ուսումնական տարվա ընթացքում կազմակերպում են թեմատիկ կլոր սեղան-քննարկումներ: 2019-2020 ուսումնական տարվա գիտական խմբակների հաջորդ նիստերը կանցկացվեն հեռավար կարգով՝ Zoom հավելվածի միջոցով (նույնականացման համարը կտրամադրեն գիտական աշխատանքների բաժինը և ուսանողական խորհուրդը)։ Նիստերը մեկնարկելու են 17։00։ Ստորև՝ նիստերի անցկացման ժամանակացույցը.
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից «Հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակ»
- Ապրիլի 21 – «Գողություն, թե գտանք». Մ.Մարկոսյան
- Ապրիլի 30 - ««Գողը գողից գողացավ». որակել արարքը». Մ.Մարկոսյան
- Մայիսի 18 – «Պատժի համակարգի համեմատաիրավական հետազոտություն». Հ.Սմբատյան
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ու քրեական դատավարության ամբիոններին կից «Հանցագործությունների բացահայտման և քննության հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակ»
- Ապրիլի 23 – «Հետաքննության հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում». Ա.Հովհաննիսյան, Ա.Ղազարյան
- Մայիսի 8 – «Դատախազական հսկողությունը և գերատեսչական վերահսկողությունը ՕՀԳ նկատմամբ». Ա.Հովհաննիսյան
- Մայիսի 20 – «Կեղծված փաստաթղթերի կրիմինալիստիկական հետազոտումը». Բ.Ալեքսանյան, Լ.Սարդարյան
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից «Պետաիրավական առարկաների գիտական խմբակ»
- Ապրիլի 27 – «ՀՀ վարչապետին ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների իրավական կարգավիճակի առանձնահատկությունները». Ա.Սաֆարյան
- Մայիսի 11 – «Մարդու իրավունքների համակարգի զարգացման արդի միտումները». Ա.Սաֆարյան
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնին կից «Մասնավոր և քաղաքացիական դատավարության իրավունքի գիտական խմբակ»
- Ապրիլի 29 – «Ամուսնության իրավական կարգավորումը». Ա.Տոնոյան
- Մայիսի 13 – «Բարեխղճության սկզբունքը քաղաքացիական իրավունքում». Դ.Օհանյան
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնին կից «Հասարակագիտական առարկաների գիտական խմբակ»
- Մայիսի 4 – «Պլատոնը պետության մասին». Մ.Դավթյան
- Մայիսի 15 – «Ագրեսիվ վարքագիծը և կանխարգելման միջոցները». Մ.Կարապետյան