Վերադառնալ
02.12.2022

Կայացավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստը

Կայացավ քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի նիստը

      Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից «Հանցագործության և պատժի հիմնահարցերի հետազոտության գիտական խմբակի» 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի նիստը:   

Նիստը վարեց քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ի.գ.թ., դոցենտ ոստիկանության փոխգնդապետ Հ. Խաչատրյանը։ Նիստի թեման էր՝ «Գիտական հետազոտությունների մեթոդաբանությունը»։ Թեմայի շրջանակում Հ. Խաչատրյանը ներկայացրեց սովորողների կողմից գիտական հոդված պատրաստելու մեթոդաբանությունը։

     Նիստի ավարտին սովորողները հնչեցրին իրենց հուզող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։