Գիտական խմբակի հերթական նիստը
2021 թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2020-2021 ուստարվա երկրորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Գ. Խուդոյանը, նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Մարգարյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության մայոր Վ. Ստեփանյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Պարեկային ոստիկանության ներդրման իրավական առանձնահատկությունները ՀՀ ոստիկանության բարեփոխումների համատեքստում»:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը: Նա ներկայացրեց պարեկային ոստիկանության կառուցվածքը, գործունեության իրականացման արդյունավետությունը և իրավական կարգավորմանը վերաբերող հիմնադրույթները ոստիկանության բարեփոխումների համատեքստում: Հաջորդիվ, բանախոսը անդրադարձավ պարեկների կրթական գործընթացի կազմակերպմանը՝ կարևորելով միջազգային առաջավոր փորձը, դասընթացավարների ընտրության գործընթացը և ուսումնառության կազմակերպման առանձնահատկությունները:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: