Վերադառնալ
12.12.2022

«Դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի առանձնահատկությունները» թեմայով գիտական խմբակ

«Դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի առանձնահատկությունները» թեմայով գիտական խմբակ

     Դեկտեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի` քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության  իրավունքի ամբիոնին կից գործող մասնավոր իրավունքի գիտական խմբակի 2022-2023 ուստարվա առաջին նիստը:

Ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմն և խմբակի անդամները:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի առանձնահատկությունները»:

 Ողջույնի խոսքով և հարկադիր կատարման վարույթի ինստիտուտի կարևորության վերաբերյալ դիտարկումներով հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս,  ոստիկանության կապիտան Լ․ Թասալյանը։ Ապա զեկույցով հանդես եկավ արդարադատության գնդապետ, վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոնի՝ պայմանագրային հիմունքներով դասախոս  Ա․ Հարությունյանը։ Նա անդրադարձավ հարկադիր կատարման  ոլորտում վարույթի հարուցման և բողոքարկման առանձնահատկություններին՝ բողոքին ներկայացվող պահանջներին,  վարույթի ավարտի, ինչպես նաև հարկադիր  մարմինների կողմից արդարացի, ողջամիտ ժամկետում քննելու հիմնահարցերին։