Վերադառնալ
25.10.2021

Գիտական խմբակի 2021-2022 ուստարվա առաջին նիստը

Գիտական խմբակի 2021-2022 ուստարվա առաջին նիստը

      2021 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2021-2022 ուստարվա առաջին նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մանուկյանը, վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Գ. Խուդոյանը, նույն ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Մարգարյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշ­խատող, ոս­տի­կա­նության կապիտան  Ն. Վարդանյանը, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության առաջատար մասնագետ Սոֆյա Զախարյանը, ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնի Ծաղկաձորի բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներ և հնարավորություններ»:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության առաջատար մասնագետ Սոֆյա Զախարյանը: Նա ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերը և անդրադարձավ կանանց իրավունքների ապահովման ոլորտում Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրված խնդիրներին:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զե­կու­ցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: