Հեռակա ուսուցման ֆակուլտետի շրջանավարտները ստացան սպասված դիպլոմները
2020 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուլտետի բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտությամբ 2019-2020 ուսումնական տարվա 29 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Դիպլոմները հանձնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մարկոսյանը, Կրթահամալիրի պետի տեղակալներ ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը, ոստիկանության գնդապետ Ա.Գալոյանը, ոստիկանության փոխգնդապետ Գ.Առաքելյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գևորգյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գրիգորյանը:
Միջոցառման ավարտին Մ. Բաբայանը շնորհավորեց և հետագա ծառայության մեջ հաջողություններ մաղթեց շրջանավարտներին: