Նորություններ

Վերադառնալ
17.09.2019

Փոխանակման ծրագրով ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Չեխիայի ոստիկանական ուսումնական դեպարտամենտի ներկայացուցիչը

Փոխանակման ծրագրով ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել Չեխիայի ոստիկանական ուսումնական դեպարտամենտի ներկայացուցիչը

2019 թվականի սեպտեմբերի 9-ից 13-ը ԵՄ իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փոխանակման ծրագրի շրջանակներում Հայաստան էր այցելել Չեխիայի ոստիկանության ուսումնական դեպարտամենտի սպա, ոստիկանության փոխգնդապետ Միրոսլավ Կորտանը։

Միջոցառման շրջանակներում նա ճանաչողական այց կատարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիր, որտեղ նրան ընդունեց կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության հեռանկարային ուղղությունները, և ձեռք բերվեց նախնական համաձայնություն` համատեղ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ շփումները շարունակելու ակնկալիքով։

Հյուրը ծանոթացավ կրթահամալիրի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին և հեռանկարային նախագծերին։ Այնուհետև նա շրջայց կատարեց կրթահամալիրի տարածքով, եղավ կրթահամալիրի ակադեմիայում, քոլեջում և ուսումնական կենտրոնում, նրան ներկայացվեցին  սիմուլյացիոն ու հատուկ նշանակության լսարանները, ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզադահլիճները, ինչպես նաև կրիմինալիստիկայի մասնագիտացված լսարանը։

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանի ուղեկցությամբ Չեխիայի ոստիկանական ուսումնական դեպարտամենտի ներկայացուցիչը ճանաչողական այց կատարեց նաև ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչություն, Ինֆորմացիոն կենտրոն, ինչպես նաև ոստիկանության տարածքային բաժին և ծանոթանացավ ՀՀ ոստիկանության առօրյա աշխատանքին` ուսումնասիրեց լիազորությունների շրջանակն ու գործառութները։

Այցը հագեցած էր նաև մշակութային ծրագրով։